Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Երևանում այցելեց ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Երևանում այցելեց ֆրանսիական կրթահամալիրի 
ապագա շենքի շինհրապարակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը Երևանում այցելեց Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարը Հայաստանի ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ շրջայց կատարեց շինհրապարակում և ծանոթացավ շենքային պայմաններին:

«Խիստ տպավորված եմ և հուզված, քանի որ վկա եմ եղել, թե ինչպես է զարգանում այս դպրոցը: Ներկայում դպրոցում սովորում է 200-250 աշակերտ. առաջիկայում այն կարող է հասնել մինչև 400-450-ի: Սա խորհրդանշական ծրագիր է Հայաստանի և Ֆրանսիայի միջև, քանի որ ՀՀ կառավարության շնորհիվ է նաև, որ ունենք այս շինությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լըմուանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց-հիմնադրամը գործում է 2007 թվականից և միակ հաստատությունն է, որն ունի Ֆրանսիայի Ազգային կրթության նախարարության լիցենզավորում և ճանաչված է Ֆրանսիայի ու Հայաստանի միջև կնքված միջպետական համաձայնագրով: 2019 թ. «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց» հիմնադրամը վերանվանվել է «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր» հիմնադրամի: 2020 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ նախկին N 16 դպրոցի շենքը հատկացվել է կրթահամալիրին՝ անհատույց օգտագործման: 2020 թվականին կրթահամալիրին տրվել է լիցենզիա՝ գրական հայերենով միջնակարգ հանրակրթական ծրագրով գործունեություն իրականացնելու համար: Դպրոցի նոր շենքը շահագործման կհանձնվի 2021 թվականի ընթացքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]