Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարդենիսի ոստիկանները հայտնաբերել են հեռուստացույցի գողին. ջաղացաձորցին այն նվիրել էր զոքանչին

Վարդենիսի ոստիկանները հայտնաբերել են հեռուստացույցի գողին. ջաղացաձորցին այն 
նվիրել էր զոքանչին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Ջաղացաձոր գյուղի 31-ամյա մի բնակչի, ով համագյուղացու տնից գողացել է խմիչք և հեռուսատացույց։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ոստիկանության Վարդենիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ջաղացաձոր գյուղի 31-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից գողություն է արել։

Քրեական հետախույզները ճշտեցին, թե խոսքը որ տան մասին է, զրուցեցին տուժողի հետ։ Պարզվեց, որ հունվարի 23-ի երեկոյան, օգտվելով նրա բացակայությունից, հարմարեցված գործիքով բացել էին տան դուռը, հափշտակել հեռուստացույց և ոգելից խմիչք։ Ըստ տանտիրոջ՝ վնասի չափը մոտ 400 000 դրամի էր։

Հունվարի 25-ին, բնակարանային գողության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին:
31-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։

Պարզվել է, որ նա խմիչքները տեղափոխել է նույն գյուղի մեկ այլ բնակչի տուն, իսկ հեռուստացույցը նվիրել է զոքանչին։

Բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։

Գողոնը հայտնաբերվել է։

Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]