Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բժիշկը նախազգուշացրել Է պատվաստումից հրաժարվելու դեպքում համաշխարհային կոլլապսի մասին

Բժիշկը նախազգուշացրել Է պատվաստումից հրաժարվելու դեպքում համաշխարհային կոլլապսի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհը պետք Է համախմբվի համավարակի դեմ պայքարում, մոռանալով տարաձայնությունների մասին, որովհետեւ նույնիսկ եթե մի քանի պետություններ հրաժարվեն պատվաստումից, դա կսպառնա համաշխարհային կոլլապսով:

Այդ կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պետդումայի առողջապահության կոմիտեի անդամ Բորիս Մենդելեւիչը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդես գալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում, հայտարարել Է, որ մի շարք երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհասանելիությունը կարող Է դառնալ ընդհանուր համաշխարհային սպառնալիք: «Եթե պատվաստումից՝ որպես COVID-19-ի տարածման դեմ պայքարի մեթոդ, հրաժարվեն նույնիսկ մի քանի պետություններ, ապա կարող Է համաշխարհային կոլլապս, լոքդաուն պատահել, որի հետեւանքները շատ դժվար Է պատկերացնել:

Ուստի կարծում եմ, որ մենք բոլորս պետք Է համախմբվենք եւ աշխատենք մեկ մեծ թիմով, մոռանալով տարաձայնությունների մասին, եւ միավորվենք համավարակի դեմ պայքարում»,-Մենդելեւիչն ասել Է ՌԻԱ Նովոստիին: Նա նշել Է, որ նոր կորոնավիրուսային վարակի հետ կապված իրադրությունը ցույց Է տվել, թե որքան փխրուն կարող են լինել կյանքի կայունությունն ու սովորական կենսակերպը: «Այդ առումով պատվաստանյութն այսօրվա դրությամբ միակ գործիքն Է, որը ժամանակի հետ թույլ կտա հաղորդակցվել առանց սահմանափակումների՝ չվախենալով առողջության ու կյանքի համար: Այո, մեր երկրում պատվաստումը կամավոր Է, եւ յուրաքանչյուր մարդ ինքն Է որոշում պատվաստում ստանալ, թե՝ ոչ: Սակայն որպես բժիշկ ես միայն կողմ եմ պատվաստմանը եւ ինքս արդեն պատվաստվել եմ»,-հավելել Է խորհրդարանականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]