1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իսպանիայում հազարից ավելի ազնվաքիս կոչնչացնեն ֆերմայում կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով

Իսպանիայում հազարից ավելի ազնվաքիս կոչնչացնեն ֆերմայում կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Կաստիլիա ի Լեոնի Ինքնավար Մարզի կառավարությունը կարգադրել Է ավելի քան հազար ազնվաքիս ոչնչացնել՝ այդ կենդանիների բուծման ֆերմայում նոր կորոնավիրուսով վարակում հայտնաբերելու պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է տարածաշրջանային նախարարների կաբինետի՝ հունվարի 27-ին տարածված մամուլի տեղեկագրում:

«Ամերիկյան ազնվաքիսների (բուծման) ֆերմաներում SARS-CoV-2-ի կանխարգելման, դիտարկման եւ վերահսկման ծրագիրը թույլ տվեց այդ վիրուսով վարակում հայտնաբերել (…) Ավիլայի նահանգում»,- նշել են ինքնավարության նախարարների կաբիենտում:

Դրա հետեւանքով տարածաշրջանի իշխանությունները որոշել են ոչնչացնել ֆերմայում բնակվող 1 010 ազնավաքիսները:

Դա արդեն Իսպանիայում կորոնավիրուսի երրորդ բռնկումն Է ազնվաքիսների բուծման ֆերմայում: Առաջինն արձանագրվել Է Տերուելի նահանգում (Արագոնի Ինքնավար Մարզ), երկրորդը՝ Գալիսիայում: Ավելի վաղ ազնվաքիսների բուծման տնտեսություններում կենդանիների վարակում Է հայտնաբերվել մի շարք երկրներում: Դանիայի իշխանությունները որոշել են կենդանիների ֆերմաներում ոչնչացել բոլոր ազնվաքիսներին՝այդ կենդանիներից մուտացիայի ենթարկված վիրուսով մարդկանց վարակվելու վտանգի պատճառով:

Ազնվաքիսների հիվանդանալու դեպքերի մասին հայտնել են Հունաստանի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի իշխանությունները: Այդ մասին տեղեկատվություն Է ստացվել նաեւ Լեհաստանից եւ Լիտվայից: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին այն ճանաչել Է համավարակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]