1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թող փորձի. Ալեն Սիմոնյանը՝ ապստամբության վերաբերյալ Վազգեն Մանուկյանի հայտարարության մասին

Թող փորձի. Ալեն Սիմոնյանը՝ ապստամբության վերաբերյալ Վազգեն Մանուկյանի
հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձել է «Հայրենիքի փրկության շարժման»  վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, որ եթե սահմանադրական ճանապարհով չկարողանան հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, ապա պետք է ապստամբություն անել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը մասնավորապես ասաց.  «Թող փորձի, թող փորձի»:

Սիմոնյանն անդրադարձավ նաև ԱԳՆ-ի՝ հունվարի 26-ի հայտարարությանը, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման օրը ՀՀ կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ավելի վաղ այդ մասին չէր հայտարարվում: Ի պատասխան ԱԺ փոխնախագահն ասաց.  «Բայց ինչո՞ւ պետք է հայտարարեն բոլոր փաստաթղթերի մասին: Բազմաթիվ փաստաթղթեր են գողացել, անձնական իրեր են գողացել: Ես նույնիսկ համարում եմ, որ սխալ էր հայտարարել, որ օծանելիք կամ ժամացույց են գողացել: Դա միայն քրեական գործով պետք էր հայտարարել»:

Նրա խոսքով՝ գողացված օծանելիքի, ժամացույցի մասին հայտարարվել է, սակայն, ցույց տալու, թե ինչ մարդիկ են եղել և ինչ նպատակ են ունեցել: Սիմոնյանը վարչապետի դիվանագիտական անձնագրի առնչությամբ շրջանառվող այլ լուրերը համարեց ցնդաբանություն:

Հունվարի 26-ին «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե իբր ադրբեջանցիները կարողացել են Հայաստանից ստանալ և իրեն տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]