Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշխարհում հայագիտական կենտրոնների թիվը կավելանա. մանրամասնում է ԿԳՄՍ նախարարի տեղկալը

Աշխարհում հայագիտական կենտրոնների թիվը կավելանա. մանրամասնում է ԿԳՄՍ 
նախարարի տեղկալը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրներում գործող հայագիտական կենտրոնների թիվը կավելանա:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ նախատեսվում է գործող 8 հայագիտական կենտրոններին ավելացնել ևս երկուսը:

«Թե որտեղ են լինելու այդ հայագիտական կենտրոնները, դեռ չէի ցանկանա փակագծերը բացել: Դա մի քանի գործոններով է պայմանավրված, մենք աշխատում ենք մեր դեսպանատների հետ: Շատ կարևոր է նաև ընդունող կողմի հետաքրքրվածությունը, որ նրանք համաֆինանսավորում կատարեն և ծրագրերի շարունակականությունը ապահովեն: Շատ կարևորում եմ, որ դրանք լինեն ազդեցիկ հաստատություններում: Սփյուռքի ազդեցիկ կառույցների հետ համագործակցությամբ մտածում ենք նոր ձևաչափեր, որ այդ կենտրոնների ցանցի ընդլայնումը տեղի ունենա ոչ միայն պետբյուջեի հաշվին: Եվ մենք խնդիր ենք դրել, որ այդ բոլոր կենտրոնները ցանցային համագործակցության մեջ լինեն»,- նշեց Արթուր Մարտիրոսյանը:

Նոր հայագիտական կենտրոնները հիմնականում նույն քաղաքականությունն են իրականացնելու, ինչ գործողները, պարզապես այնպես է արվելու, որ դրանք ընդգրկվեն միասնական ցանցի մեջ: Հայկական մշակույթի, կրթության հանրահռչակումը լինելու է հայագիտական կենտրոնների գործունեության առանցքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]