Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Մարտ

 Վրաստանը հույս ունի մոտ ժամանակներս բացելու Ռուսաստանի հետ սահմանը

 Վրաստանը հույս ունի մոտ ժամանակներս բացելու Ռուսաստանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները հույս ունեն մոտ ժամանակներս բարձրացնելու Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի բացման հարցը, այն դեպքում, եթե դա թույլ տա կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը: Հունվարի 27-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դուք գիտեք՝ Ռուսաստանի հետ սահմանի բացումը կախված Է համաճարակային իրավիճակից: Հենց դա Է ամբողջ խնդիրը: Ես հուսով եմ, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մոտ ապագայում կկայունանա մեր երկրներում, եւ մենք կկարողանանք բարձրացնել սահմանի բացման հարցը»,- ասել Է Աբաշիձեն:

Վրաստանի դիվանագտը նաեւ հավելել Է, որ առաջին եռամսյակում ինքը պլանավորում Է առցանց հանդիպում անցակցնել Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ՝ չբացառելով, որ կքննարկի նաեւ սահմանի բացման հնարավորությունը: Այսօր Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ անցման միակ սահմանային կետը՝ «Կազբեկ – Վերին Լարս»-ը, 2020 թվականի մարտից փակ Է նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով 2020 թվականին ՌԴ-ի քաղաքացիները կատարել են ավելի քան 209 հազար այց հանրապետություն, ինչը 85,8 տոկոսով պակաս Է, քան 2019 թվականին: Վրաստանը ՌԴ-ի հետ կանոնավոր ավիահաղորդակցություն չունի: Այն ընդհատվել Է 2019 թվականի հուլիսից ռուսական կողմի նախաձեռնությամբ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ