Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեւոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Լեւոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների 
միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լեւոն Սարգսյանի փաստաբանները միջնորդել էին իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակել, իսկ գրավի չափը որոշելը թողել էին դատարանի հայեցողությանը: Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ:
Լևոն Հրաչյայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]