Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երկրագնդի բնակչության ավելի քան 60 տոկոսը կլիմայի փոփոխությունն «արտակարգ իրավիճակ» է համարում

Երկրագնդի բնակչության ավելի քան 60 տոկոսը կլիմայի փոփոխությունն «արտակարգ իրավիճակ» է համարում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակի բնակիչների ավելի քան 60 տոկոսը կարծում Է, որ կլիմայական փոփոխությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում մարդկության համար եւ իսկական «արտակարգ իրավիճակ» են: Այդ մասին են վկայում այն հետազոտության՝ հունվարի 27-ին հրապարակված տվյալները, ոը կատարել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մասնագետներն Օքսֆորդի համալսարանի փորձագետների հետ համագործակցությամբ, տեղակացնում Է «Արմենպրես»-ը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետազոտությունը հասարակական կարծիքի՝ պատմության մեջ խոշորագույն հարցումն Է համաշխարհային գործըթացների վրա կլիմայի փոփոխության ազդեցության մասին: Դրան մասնակցել Է շուրջ 1,2 միլիոն մարդ, որոնք ապրում են 50 տարբեր երկրներում: Ըստ որում նշված Է, որ հետազոտության շրջանակներում շարժական խաղերի միջոցով կատարվել Է հատուկ հարցում մնչեւ 18 տարեկան պատանիների շրջանում: Հարցման մասնակիցներին տրվել Է հարց այն մասին, թե կլիմայի փոփոխությունը գլոբալ արտակարգ իրավիճակ Է արդյոք եւ նրանք հավանություն են տալիս արդյոք կլիմայական քաղաքականության 18 հանգուցային ուղղություններին վեց տարբեր բնագավառներում, ներառյալ տնտեսությունը, Էներգետիկան, տրանսպորտը, արտադրությունը եւ սննդամթերքի սպառումը, շրջակա միջավայրը եւ մարդու անվտանգության ապահովումը:

Արդյունքները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 64 տոկոսը կլիմայի փոփոխությունը համարում Է արտակարգ իրավիճակ, նույնիսկ չնայած կորոնավիրուսի շարունակվող համավարակին: Հաճախ նրանք հանդես են եկել պետությունների կլիմայական քաղաքականության ընդլայնման օգտին:

Օրինակ՝ արտանետումների ամենաբարձր մակարդակներով 10 հետազոտվող երկրներից ութում, արտանետումներ, որոնք բաժին են ընկնում Էներգետիկական հատվածին, հարցվածների մեծ մասն արտահայտվել Է Էներգիայի վերականգնվող աղբյուրների անցման պաշտպանությամբ: Առավել ուրբանացված 10 պետություններից ինը հանդես Է եկել Էկոլոգիապես մաքուր տրանսպորտի, այդ թվում Էլեկտրամոբիլների, ավտոբուսների եւ հեծանիվների ակտիվ օգտագործման օգտին:

«Հարցախույզի արդյունքները պարզորոշ ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխման դեմ պայքարի շտապ միջոցները մարդկանց լայն պաշտպանությունն են գտնում ամողջ աշխարհում, անկախ ազգությունից, տարիքից, սեռից եւ կրթության մակարդակից»,- նշել Է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Ախիմ Շտայները:

Ըստ որում նա հավելել Է, որ հետազոտության մեջ նշված են պետությունների քաղաքականության հիմնական ուղղությունները կլիմայական փոփոխությունների հետ կապված գլոբալ հիմնախնդիրների լուծման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]