Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկնարկել է Արա Այվազյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը

Մեկնարկել է Արա Այվազյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը»,- ասված է գրառման մեջ:

Երևանում նախատեսված է նաև Իրանի ԱԳ նախարարի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Հունվարի 25-ին ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցելել է Ադրբեջան, իսկ հունվարի 26-ին` Ռուսաստանի Դաշնություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]