Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Մարտ

Սպիտակ տան մի քանի հարյուր աշխատակիցներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ. CNN

Սպիտակ տան մի քանի հարյուր աշխատակիցներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ. CNN

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան մի քանի հարյուր աշխատակիցներ հունվարի 26-ի երեկոյան դրությամբ պատվաստում են ստացել նոր կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի երկու աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ նրանց տեղեկությունների՝ պատվաստվածների մեծ մասը վարչակազմի այն աշխատակիցների թվից են, որոք իրենց պարտականությունները կատարում են անմիջականորեն Սպիտակ տան տարածքում:

Հենց նրանց Է իրավունք տրվում, նշում Է հեռուստաընկերությունը, առաջնահերթ կարգով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու:

Ըստ րում նաեւ արդեն սկսվել Է վարչակազմի այն աշխատակիցների պատվաստումը, որոնք աշխատում են հեռավար ռեժիմով:

CNN-ի աղբյուրները նշում են, որ առաջիկա շաբաթներին, ինչպես սպասվում Է, պատվաստանյութ կստանան Սպիտակ տան բոլոր աշխատակիցները: ԱՄՆ-ի նախագահն ինքը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջն դեղաչափն ստացել Է անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին, իսկ երկրորդն՝ ընթացիկ տարվա հունվարի 11-ին: Փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ:

Պատրաստուկի երկրորդ դեղաչափը նրան ներարկվել Է հունվարի 26-ին:

Պարենի եւ դեղորայքի որակի հարցերի վարչությունը դեկտեմբերին հավանություն Է տվել COVID-19-ի դեմ պատվաստանյութին, որը մշակել են Pfizer եւ BioNTech ընկերությունները: Նաեւ հավաստագրվել Է այն պատվաստանյութը, որը թողարկում Է Moderna ընկերությունը: Պատրաստուկներն արդեն տարածում են բնակչության շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ