Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Իրական սեփականատերերի 
բացահայտումն ու խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Որ Հայաստանի ընդերքը հարուստ է, այդ մասին մեկ անգամ չէ, որ փաստել ենք: Որ Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, բայց այդ ընդերքի հարստությունը մեծամասամբ ազգային շահին չի ծառայում, այս մասին էլ ենք խոսել՝ փաստերով: Եվ այս համապատկերում մշտապես արծարծել ենք  ընդերքի մասին տեղեկության՝ ընդերքօգտագործող ընկերությունների սեփականության պատկանելության խնդիրը: Իրակա՛ն սեփականության:

Քանի որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը արդեն հրապարակել է հանքարդյունաբերության ուսումնասիրության արդյունքները, «ՀՀ»-ն հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանից հետաքրքրվեց՝ ի թիվս այլ հարցերի, ուսումնասիրվե՞լ են արդյոք իրական սեփականատերերի բացահայտման գործընթացում առկա խնդիրները: «Այո, ուսումնասիրվել են»,- հնչեց հանձնաժողովի նախագահի հակիրճ պատասխանը:

Իրական սեփականատերերի բացահայտման գործընթացում ի՞նչ խնդիրներ է արձանագրել ՏՄՊՊՀ-ն: «Հանձնաժողովի դիտարկումները ցույց են տվել, որ իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը դեռեւս չի ծառայում իր նպատակին»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։ Իսկ ո՞րն է դրա հիմնական պատճառը…»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]