Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախի կարգավիճակի հարցը՝ ԵՄ-ՌԴ բանակցությունների օրակարգում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախի կարգավիճակի հարցը՝ ԵՄ-ՌԴ 
բանակցությունների օրակարգում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերջին տարիներին կտրուկ մեծացել է Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանային գործընթացներում, մասնավորապես՝ Լիբիայում եւ Սիրիայում: ԵՄ կառույցների ղեկավարները հատկապես կարեւորեցին եւ բարձր գնահատեցին արցախյան պատերազմի դադարեցման ուղղությամբ ՌԴ գործադրած ջանքերը եւ նրա երաշխավորությամբ հրադադարի հաստատումը: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Արցախում հրահրված պատերազմի ավարտից հետո ԵՄ-ից եւ ԵԱՀԿ-ից ակտիվացան Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման քայլերը: Եթե նախկինում խոսքը գնում էր միայն վերջինիս նկատմամբ պատժամիջոցների սահմանման շուրջ, ապա այսօր ԵՄ-Ռուսաստան երկխոսության օրակարգում առաջնային են տարածաշրջանային անվտանգության հարցերը: Այսպես՝ փետրվարի 5-ին նախատեսված է հանդիպում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի միջեւ: Դիվանագետների հանդիպման օրակարգում նաեւ Արցախում իրավիճակի հետագա կայունացման հարցերն են»:

                                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]