Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Եղեգնաձորի ոստիկանները հետապնդելով բռնել են Եղեգնաձորում գողություն կատարած սպիտակցի 2 տղամարդու

Եղեգնաձորի ոստիկանները հետապնդելով բռնել են Եղեգնաձորում գողություն 
կատարած սպիտակցի 2 տղամարդու

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղեգնաձորի ոստիկանները ավտոմեքենայով հետապնդելով բռնել են Եղեգնաձորում սրճեփ սարքի մետաղադրամի ընդունման սարքը գողացած, Սպիտակի բնակիչ երկու տղամարդու։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Գողության վերաբերյալ ահազանգը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվեց հունվարի 23-ին, ժամը 10.05 րոպեին: Անհատ ձեռներեցը հայտնում էր, որ առավոտյան հինգն անց կեսի սահմաններում Եղեգնաձորի Պռոշյան փողոցի խանութի մոտ տեղադրված սրճեփ սարքի դռնակը բացել ու գողացել են մետաղադրամի ընդունման սարքը, որի մեջ կար 70 հազարի մանրադրամ, իսկ ընդհանուր վնասը կազմում էր 160 հազար դրամ:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Ձեռնարկվեցին անհրաժեշտ անհետաձգելի միջոցներ, տարվեց օպերատիվ աշխատանք, իսկ վերջնական արդյունքի հասնելու համար Եղեգնաձորի ոստիկանները համագործակցեցին Վայոց ձորի մարզային վարչության, նաև Սիսիանի, Արարատի ու Արտաշատի գործընկերների հետ: Նույն օրը, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման ենթարկվեց Սպիտակի բնակիչ, 32 և 44 տարեկան երկու տղամարդ` մեքենայով հանդերձ: Խոստովանությունը չուշացավ:
Պարզվեց հետևյալը: Հունվարի 23-ին, գիշերվա ժամը մեկին, տղամարդիկ հասել են Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղ: 32-ամյա սպիտակցին այնտեղ կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայից գողացել է համարանիշները, որոնք ամրացրել են իրենց «Օպելին» և հասել Եղեգնաձոր: Այստեղ գործը գլուխ բերելուց հետո մեկնել են Սիսիան` ճանապարհին գողանալով նաև մեկ այլ «Օպելի» համարանիշերը: Ըստ նախնական տվյալների` Սիսիանից, դարձյալ գիշերով, սպիտակցիները որոշել են վերադառնալ, սակայն Եղեգնաձորի քրեական հետախույզներն արդեն հիմնական գործն արել էին, մնում էր միայն նրանց բռնելը:

Կազմակերպվեց դարանակալում, իսկ երբ գիշերվա ժամը երեքի սամհաններում սպասված մեքենան հայտնվեց, սկսվեց հետապնդումը: Փախուստի ընթացքում սպիտակցիները մեքենայից դեն էին նետում տարբեր իրեր` համարանիշեր, մետաղադրամ ընդունող սարք, դիմակներ, լինգ: Նրանց ընդառաջ էին գալիս ոստիկանության Արարատի և Արտաշատի բաժինների օպերատիվ խմբերը: Օղակը փակվեց Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում. հետապնդումն ավարտվեց տղամարդկանց բռնվելով։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ սպիտակցի տղամարդիկ նախկինում գողություն են արել նաև ոստիկանության Գուգարքի բաժնի սպասարկած տարածքում, իսկ նախորդ օրը Եղեգնաձորի ավտոլվացման երկու կետում կոտրել են մետաղադրամ ընդունող ևս երկու սարք, որոնք, սակայն, դատարկ էին: Բերման ենթարկվածներից մեկը ձերբակալվել է։
Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]