Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը խափանումից հետո վերականգնել են աշխատանքը

Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը խափանումից հետո վերականգնել են 
աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook և Instagram սոցիալական ցանցերը, ինչպես նաև WhatsApp մեսենջերը խափանումից հետո վերականգնել են աշխատանքը: Խափանումը տեղի էր ունեցել հունվարի 26-ին՝ տեխնիկական անսարքության պատճառով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է Facebook-ի մամուլի ծառայությունը:  

«Նախկինում Եվրոպայում որոշ օգտատերեր տեխնիկական անսարքության հետևանքով դժվարանում էին մուտք գործել Facebook-ի հավելվածներ: Մենք արագ շտկեցինք այն և ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարության համար»,- ասել են ընկերության լրատվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]