Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշը

Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշ է ճանաչվել Apple ընկերությունը՝ շրջանցելով Amazon և Google ընկերություններին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնի է դարձել Brand Finance ընկերության հրապարակած ցանկից, որի համաձայն՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկայի արժեքը գնահատվում է 263.4 մլրդ դոլար:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Amazon-ը գնահատվում է 254.2 մլրդ դոլար, իսկ Google-ը՝ 191.2 մլրդ: Առաջատար հնգյակում են ընդգրկվել նաև Microsoft-ը ($140,4 մլրդ) և Samsung Group-ը ($102,6 մլրդ):

Առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև Walmart, Facebook, ICBC, Verizon և WeChat ընկերությունները:

Նշվում է, որ Apple-ը 2016 թվականից հետո առաջին անգամ է գերազանցում Amazon-ին և Google-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]