Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Մարտ

Իրանը հայտնել է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու պայմանը

Իրանը հայտնել է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու պայմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե ԱՄՆ-ը վերացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները, ապա Թեհրանը կվերադառնա Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ լրացուցիչ արձանագրության կատարմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Փետրվարի 21-ից մինչեւ 23-ը մենք պետք Է գործնական հարթություն տեղափոխենք եւ ավարտենք (ՄԱԳԱՏԷ-ի) լրացուցիչ արձանագրության կատարումը, մենք պարտավոր ենք այդ անել: Բայց եթե մինչ այդ բարենպաստ, լավ գործողություններ չարվեն մեր տնտեսական համագործակցությունը նորմալ հուն վերադարձնելու համար, այսինքն ամերիկացիները վերջ դնեն իրենց պատժամիջոցներին, չմիջամտեն Իրանի եւ աշխարհի միջեւ տնտեսական համագործակցությանը, այնժամ արդեն Իրանը կհասնի (ԳՀՀԾ-ի) իր բոլոր պարտավորությունների կատարմանը»,-ասել Է Զարիֆը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած բանակցություններից հետո:

Թեհրանը դեռ միայն լսել Է իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրին վերադառնալու ԱՄՆ-ի մտադրության մասին հայտարարությունները եւ կդատի կոնկրետ գործողություններով, շարունակել Է Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Այն, ինչ մենք լսել ենք (ԱՄՆ-ի) նոր վարչակազմից, դրանք հիմնականում բառեր են եւ դիրքորոշման շարադրանք: Մենք պատասխանելու ենք գործողություններին: Եվ մենք ասել ենք. «Երբ ամերիկացիները կչեղարկեն միակողմանի անօրինական պատժամիջոցները, որոնք հակասում են (ՄԱԿ-ի ԱԽ-ի) 2231 բանաձեւին, եւ այն երկրները, որոնք պատժել են իրենց արտատարածքային սահմանափակումներով, հրաժարվեն դրանից, այդ ժամանակ մենք կպատասխանենք»,-ասել Է Զարիֆը՝ ամփոփելով ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքները:

2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին: Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ