Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ և ՌԴ ԱԻ նախարները քննարկել են մարդասիրական կենտրոնի գործունեության ընդլայնման հարցեր

ՀՀ և ՌԴ ԱԻ նախարները քննարկել են մարդասիրական կենտրոնի գործունեության 
ընդլայնման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գործընկերները քննարկել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր:

Կառույցի դերն առավել բարձրացնելու նպատակով առաջարկվել է Արցախին տրամադրվելիք հումանիտար օգնության որոշակի հատվածն իրականացնել  այս կենտրոնի միջոցով:

Եվգենի Զինիչևը և Անդրանիկ Փիլոյանը զրույցի ընթացքում անդրադարձել են նաև մի շարք այլ համատեղ ծրագրերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]