Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ընտրական օրենսգիրք, սահմանադրական փոփոխություն, ԱԺ-ի լուծարման հնարավորություն. ինչ է քննարկել «Իմ քայլը»

Ընտրական օրենսգիրք, սահմանադրական փոփոխություն, ԱԺ-ի լուծարման 
հնարավորություն. ինչ է քննարկել «Իմ քայլը»

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարին հանրային քննարկման կդրվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պատգամավոր  Համազասպ Դանիելյանը՝ նշելով, որ խոսել են Սահմանադրական հնարավոր փոփոխությունների, ԱԺ-ի ինքնալուծարման հնարավորության ու այլ տարբերակների մասին:

«Փետրվար ամսվա ընթացքում մենք նախ հանրային քննարկման, ապա շրջանառության մեջ ենք դնելու Ընտրական օրենսգիրքը, այսինքն՝ օրենսգրքի այն հատվածը, որը վերաբերում է ընտրակարգին և մնացած հատվածներին: Երբ դեռ 1.5 տարի առաջ ծրագրում էինք ընտրական բարեփոխումները, գաղափար կար, որ հիմնական մասին կանդրադառնանք սահմանադրական փոփոխություններից հետո, որովհետև ընտրակարգում կան դրույթներ, որոնք կարգավորված են Սահմանադրությամբ»,-ասաց Դանիելյանը:

Պատգամավորը նշեց՝ այսպիսով սահմանադրական փոփոխություններ դեռևս տեղի չեն ունեցել, բայց Ընտրական օրենսգրքի փաթեթը, մեծ հաշվով, պատրաստ է: Եվ իրենք խմբակցությունում քննարկել են ԱԺ-ում որոշակի սահմանադրական փոփոխություններ կատարելու հնարավորությունը: Նա շեշտեց, որ այդ փոփոխությունները բնականաբար պետք է լինեն ԱԺ-ի լիազորություններում: «Մի քանի տարբերակ ենք քննարկել, դեռ քննարկումները շարունակվում են»,-ասաց Դանիելյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվել է իրենց խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի՝ ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տալու գաղափարը՝ նա ասաց, որ նաև այդ մասին են խոսել: «Տարբեր գաղափարներ են, մեկ կետ չէ, բազմաթիվ կետեր են՝ արտահերթ ընտրությունների ժամկետների հետ կապված և այլն»,-նշեց նա:

Դանիելյանը, սակայն, նշեց, որ ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններ անելը միայն «Իմ քայլը»-ի որոշելիքը չէ: «Նման փոփոխությունը պահանջում է առնվազն 88 ձայն, հետևաբար նաև ընդդիմությունը պետք է իր տեսակետը հայտնի: Հետևաբար` մենք դեռ շատ վաղ փուլում ենք, որ կարողանամ որևէ հստակ տեղեկատվություն հայտնել: Քննարկմանը հստակ որևէ որոշում չի եղել»,-ասաց նա ու հավելեց, որ խմբակցության այս քննարկումը նախնական է, շատ վաղ է դիրքորոշում հայտնել:

Ըստ Դանիելյանի՝ եթե առնվազն ընդդիմադիր մեկ խմբակցություն ևս հետաքրքրված կլինի, համաձայնության կգա մեծամասնություն կազմող խմբակցության հետ, կխոսեն այդ մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]