Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մայնի Ֆրանկֆուրտում անհայտ անձը դանակահարել Է մի քանի մարդու

Մայնի Ֆրանկֆուրտում անհայտ անձը դանակահարել Է մի քանի մարդու
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ տղամարդը մի քանի մադրու Է դանակահարել Մայնի Ֆրանկֆուրտում (Հեսենի Դաշնային Երկրամաս): Ինչպես հունվարի 26-ին Twitter-ում հայտնել Է տեղի ոստիկանությունը, հարձակվողը ձերբակալված Է, բնակչության համար սպառնալիք չկա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հաղորդումներ են ստացվել այն մարդու մասին, որը վիրավորել Է մի քանի անցորդների»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Հանգամանքները պարզվում են»,- հայտնել են իրավապահ մարցմիններում: Տուժածները հոսպիտալացվել են:

Frankfurter Allgemeine Zeitung թերթն իր կողմից ճշտում Է, որ ձերբակալվածը եղել Է թմրանյութերի ներգործության ներքո:

Հարձակումը տեղի Է ունեցել կենտրոնական կայարանի մոտ, այդ թաղամասը հայտնի Է անբարենպաստ քրեածին իրավիճակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]