Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հարավային Կորեայի ՀՆԱ-ն վատագույն նվազումն Է արձանագրել ավելի քան 20 տարվա ընթացքում

Հարավային Կորեայի ՀՆԱ-ն վատագույն նվազումն Է արձանագրել ավելի քան 20 տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի ՀՆԱ-ն 2020 թվականին ընկել Է 1 տոկոսով. դա ցուցանիշի վատագույն դինամիկան Է 1998 թվականի ասիական ֆինանսական ճգնաժամի ժամանակներից ի վեր: Այդ մասին վկայում են երկրի Կենտրոնական բանկի նախնական տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տնտեսությունը վերադարձել Է 2020 թվականի երրորդ եռամսյակի աճին՝ երկրորդ եռամսյակի կտրուկ անկումից հետո, սակայն տարվա վերջին իմպուլսը կորցրել Է COVID-19-ի հիվանդացության նոր ալիքի ֆոնին:

Հարավային Կորեայի ՀՆԱ-ն հոկտեմբեր-դեկտեմբերին նախորդ եռամսյակի համեմատությամբ 1,1 տոկոսով ավելացել Է հուլիս-սեպտեմբերին 2,1 տոկոսով կտրուկ աճից հետո: Փորձագետները միջին հաշվով 7 տոկոսով ՀՆԱ-ի աճ Էին սպասում չորրորդ եռամսյակում: 2020 թվականի վերջին եռամսյակում մասնավոր սպառումը կրճատվել Է 1,7 տոկոսով՝ նախորդ երեք ամսվա համեմատությամբ, պետական ծախսերը՝ 0,4 տոկոսով:

Այդուհանդերձ, բիզնեսի կապիտալի ներդրումն ավելացել Է 1,4 տոկոսով, արտահանումն աճել Է 5,2 տոկոսով, ներմուծումը՝ 2,1 տոկոսով: Հարավային Կորեայի ՀՆԱ-ի ծավալը տարեկան արտահայտությամբ չորրորդ եռամսյակում նվազել Է 1,4 տոկոսով՝ երրորդ եռամսյակում 1,1 տոկոսով նվազելուց հետո: Վերլուծաբանները ՀՆԱ-ի անկում են կանխատեսել 1,7 տոկոսով: Հարավկորեական ԿԲ-ի կանխատեսման համաձայն, երկրի ՀՆԱ-ն 2021 թվականին կավելանա 3 տոկոսով, հաղորդել Է «Ինտերաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]