1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական 
պայմանագրերի կնքման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքների մեկնարկի մասին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսվարողները կարող են գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրեր կնքել «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունների գրասենյակներում։

2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, դրանում ներառվել են կարտոֆիլ, սալոր, ձմերուկ/սեխ մշակաբույսերը։

Ապահովագրական պայմանագրերի կնքման համար սահմանված են հետևյալ հստակ ժամկետները․

  • գարնանային ցրտահարություն ռիսկից խաղող, ծիրան, դեղձ մշակաբույսերի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը,
  • կարկտահարություն և գարնանային ցրտահարություն ռիսկերից վաղահաս կարտոֆիլի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
  • կարկտահարություն և հրդեհ ռիսկից դեղձի, կարկտահարություն և  գարնանային ցրտահարություն ռիսկերից՝ միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի և սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը,
  • կարկտահարություն և հրդեհ ռիսկից՝ խաղող, ծիրան ապահովագրությունը Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն և կարկտահարություն ռիսկից՝ սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 25-ը,
  • կարկտահարություն ռիսկից խնձորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը,
  • կարկտահարություն ռիսկից ձմերուկի, սեխի ապահովագրություն կիրականացվի Արմավիր, Արարատ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 25-ը,
  • կարկտահարություն, կարկտահարություն և հրդեհ ռիսկից աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի և վարսակ) ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մայիսի 1-ը։

 

      Տնտեսավարողները ունեն հնարավորություն կնքելու պայմանագրեր՝ ռիսկերի համակցմամբ.

  • կարկտահարություն և հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ խաղողի, ծիրանի և դեղձի ապահովագրության համար պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը,
  • կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ վաղահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
  • կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ սալորի, միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը։

 

          Պետության կողմից կսուբսիդավորվի ապահովագրավճարի 50-60 %-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]