Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նիգերիացի հարձակվողը հեռացել է «Փյունիկ»-ից

Նիգերիացի հարձակվողը հեռացել է «Փյունիկ»-ից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Նիգերիացի հարձակվող Ստեֆեն Ալֆրեդի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ալֆրեդը «Փյունիկին» է միացել 2019/20 մրցաշրջանում։ «Փյունիկի» կազմում անցկացրած 25 պաշտոնական խաղում 23-ամյա հարձակվողը դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]