Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Սուրեն Պապիկյանը համայնքապետերին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին

Սուրեն Պապիկյանը համայնքապետերին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ 
Հովհաննես Հարությունյանին

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը   հունվարի 26-ին Շիրակի մարզպետարանում համայնքապետերին և տարբեր կառույցների ղեկավարներին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված հերոսների հիշատակը: Այնուհետև՝ նա շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանին բարեխիղճ աշխատանքի, ներկա մարզպետ Հովհաննես Հարությունյանին էլ՝ այս դժվարին ժամանակահատվածում մարզի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնելու համար: Նաև շնորհակալություն հայտնեց  այն համայնքապետերին, որոնք արձագանքելով կոչերին, առանց մեկ վայրկյան հապաղելու մեկնեցին առաջնագիծ: Սուրեն Պապիկյանը բարձր գնահատեց ԱԺ պատգամավորների աշխատանքը: «Հատուկ շնորհալկալություն ԱԺ մեր գործընկերներին, թե համավարակի, թե պատերազմի ընթացքում իրենց գործունեության համար, և այսօր էլ կան խնդիրներ, որոնցում նրանց ներգրավվածությունը պակաս չէ, քան գործադիրինը»: Նախարարն ընդգծեց, որ իր ղեկավարման ընթացքում մեկը մյուսի գործը շարունակող երեք մարզպետ է ունեցել Շիրակը: Պապիկյանը հույս ունի, որ Հարությունյանն ավանդույթը չի խախտի: Այս պահին առաջնային է մարզում համերաշխության և միասնականության մթնոլորտի պահպանումը: Գործնական առումով առաջիկայում մեծ աշխատանք ունեն:

Նորանշանակ մարզպետը խոստացավ անել ամեն ինչ՝ հանուն մարզի զարգացման և առկա բարդ իրավիճակից ելքերի որոնման: Ասաց, որ 2021 թվականը լինելու է ուժերի ներդրման տարի: «Ինքներս մեզ ապացուցելու ենք, թե ինչի ենք մենք պատրաստ հանուն մեր հայրենիքի; Հարգելի ԱԺ պատգամավորներ, համայնքապետեր, պետական մարմինների ղեկավարներ, բոլորիցդ ակնկալոմ եմ փոխգործակցություն: Ես համոզված եմ, որ կհասնենք այն օրվան, որ ինչքան էլ 2020-ը ցավոտ մնա պատմության մեջ, 2021 ու հետագա մյուս տարիները ֆիքսելու ենք որպես վերածննդի տարիներ»,- ասաց Հովհաննես Հարությունյանը:

Արմենուհի Մխոյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]