Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սպուտնիկ V»-ն պլանավորում են 25 երկրներում գրանցել երկու շաբաթվա ընթացքում

«Սպուտնիկ V»-ն պլանավորում են 25 երկրներում գրանցել երկու շաբաթվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւն սպասում Է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը մոտ ժամանակներս կգրանցեն ավելի քան երկու տասնյակ երկրներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր «Սպուտնիկ V» պատվաստանյութը ներկայում գրանցված Է 14 երկրներում, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մենք սպասում ենք դրա գրանցումն ավելի քան 25 երկրներում»,-ասել Է Դմիտրիեւը՝ հանդես գալով Դավոսի Տնտեսական համաշխարհային համաժողովի նստաշրջանում, որն անցկացվում Է առցանց-ձեւաչափով: ՌՈւՆՀ-ի ղեկավարը նշել Է, որ հիմնադրամն անհատականորեն աշխատել Է յուրաքանչյուր երկրի հետ եւ պատվաստանյութի մեծ քանակությամբ միջազգային գործընկերություններ ստեղծել պատվաստանյութի արտադրության գծով:

«Սպուտնիկ V» պատվաստանյութն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների ուսումնասիրված եւ ստուգված հարթակի վրա, որի կարեւոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը 90 տոկոսից բարձր Է, պատվաստանյութը լիակատար պաշտպանություն Է ապահովում կորոնավիրուսով հիվանդության ծանր դեպքերից: Այն արդեն ստացել Է կարգավորիչների հավանությունը Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հունգարիայում, Սերբիայում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում եւ Թուրքմենստանում: Նախաձեռնված Է պատվաստանյութի գրանցման գործընթացը ԵՄ-ում եւ ԱՀԿ-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]