1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մտահոգություն է հայտնել Մարսելի հայկական եկեղեցու վրա հարձակման դեպքով

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մտահոգություն է հայտնել Մարսելի հայկական 
եկեղեցու վրա հարձակման դեպքով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը մտահոգություն է հայտնել Մարսելի հայկական եկեղեցու վրա թուրք-ադրբեջանական հարձակման դեպքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեսպանությունը նշել է, որ պետք է բացառել նման ոտնձությունները:

«Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրք-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի»,- ասված է գրառման մեջ:

Անհայտ անձինք հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ: Մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է: Արցախյան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսելից և Ֆրանսիայի հարավից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը: Մինչ այս նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, երբ վանդալիզմի էր ենթարկվել Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական խմբավորումը, որը լուծարվել է Ֆրանսիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]