1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիդեռլանդներում առաջին անգամ կսկսեն COVID-19-ի դեմ պատվաստել 90-ից բարձր տարիքի մարդկանց

Նիդեռլանդներում առաջին անգամ կսկսեն COVID-19-ի դեմ պատվաստել 90-ից բարձր տարիքի մարդկանց

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 26-ին Նիդեռլանդներում առաջին անգամ կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստել 90-ից բարձր տարքի մարդկանց: Այդ մասին հաղորդել Է NOS հոլանդական հեռարձակող կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր առաջին անգամ պատվաստանյութ կներարկեն 90-ից բարձր տարքի մարդկանց, որոնք միայնակ են ապրում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ այդ տարիքային կատեգորիայից առաջին մարդու ներարկումը կանեն Գելդեռլանդ նահանգի Ապելդոռն քաղաքում:

Նիդեռլանդների առողջապահության մունիցիպալ ծառայությունը (GGD) պլանավորում Է պատվաստել մոտավորապես 90 եւ ավելի բարձր տարիքային կատեգորիայի մոտավորապես 45 հազար մարդու: Նիդեռլանդներում պատվաստումն սկսվել Է հունվարի 6-ին: Կորոնավիրուսի դեմ Pfizer եւ BioNTech ընկերությունների պատվաստանյութը, որի առաջին խմբաքանակը երկիր Է հասել դեկտեմբերի վերջին, առաջինն ստացել են ծերանոցների եւ հաշմանդամների տան աշխատողները, ինչպես նաեւ հիվանդանոցների եւ շտապօգնության աշխատակիցները, որոնք անմիջականորեն զբաղվում են COVID-19-ով հիվանդաների բուժմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]