Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Մայիս

iPhone 12 – ը կարող է առաջացնել բժշկական սարքավորումների խափանումներ

iPhone 12 – ը կարող է առաջացնել բժշկական սարքավորումների խափանումներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IPhone 12 սմարթֆոնները կարող են առաջացնել բժշկական սարքերի էլեկտրամագնիսական խափանումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ խնդրի մասին հաղորդվում է Apple- ի կայքում տեղադրված պաշտոնական փաստաթղթում:

Խնդիրը MagSafe աքսեսուարների նոր համակարգի մեջ է, որը մագնիսներ է պարունակում: Սերտ շփման դեպքում մի շարք բժշկական սարքեր կարող են արձագանքել մագնիսներին:

Apple-ը խորհուրդ է տալիս iPhone 12-ը և MagSafe- ի ցանկացած պարագա պահել անվտանգ հեռավորության վրա (15-30 սմ): Բացի այդ, խորհուրդ է տրվում լրացուցիչ խորհրդակցել բժշկի և բժշկական սարք արտադրողի հետ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ