Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

 Հունաստանը կշարունակի ընդունել ռուսաստանցի զբոսաշրջիկներին

 Հունաստանը կշարունակի ընդունել ռուսաստանցի զբոսաշրջիկներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը վերստին երկարացրել Է ռուսաստանցիների համար երկիր մուտքի թույլտությունը շաբաթը 500 մարդու բաժնաչափով: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունաստանի իշխանությունները կրկին՝ այժմ մինչեւ փետրվարի 8-ը, երկարացրել են Ռուսաստանի բաժնաչափը՝ շաբաթը 500 մարդ:

Այս պետություն ժամանելու համար ՌԴ քաղաքացիները, բացառությամբ մինչեւ տասը տարեկան երեխաները, պետք Է ունենան COVID-19-ի՝ անգլերեն լեզվով ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով հավաստագիր:

Անալիզն անհրաժեշտ Է հանձնել ոչ շուտ, քան թռիչքից 72 ժամ առաջ: Փաստաթուղթը պետք Է տրվի լիազորագրված լաբորատորիայի կողմից:

Տեղեկանքի գործողության ժամանակի հաշվումը կատարվում Է կենսանյութը վերցնելու ամսաթվից: Բացի այդ, ուղեւորներին, բացառությամբ տարանցիկների, անհրաժեշտ Է ժամանելուց ոչ ուշ, քան մեկ օր առաջ լրացնել PLF-ի (passenger locator form) հատուկ ձեւ, Էլեկտրոնային փոստով ստանալ QR-կոդով հաստատումը, որը հարկավոր Է ներկայացնել չվերթը գրանցելիս: Ինքնաթիռով ժամանելուց հետո բոլոր հյուրերի համար պարտադիր Է յոթնօրյա ինքնամեկուսակցում անցնել:

Ռուսաստանյան ավիաընկերությունը նոյեմբերի 21-ից ի վեր վերսկսել Է Աթենք չվերթները, դրանք կատարվում են շաբաթը երկու անգամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]