Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Եվրոպայի կենտրոնական բանկը կստեղծի կլիմայի փոփոխման կենտրոն

 Եվրոպայի կենտրոնական բանկը կստեղծի կլիմայի փոփոխման կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ) որոշում Է ընդունել կլիմայի փոփոխմանը նվիրված հատուկ կենտրոնի ստեղծման մասին, որի հիմնական նպատակը կդառնա բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատանքի համակարգումը կլիմայի քաղաքականության բնագավառում: Այդ մասին ասված Է ֆինանսական ինստիտուտի մամուլի տեղեկագրում, որը հունվարի 25-ին հրապարակվել Է նրա կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կլիմայի փոփոխությունն ազդեցություն Է գործում մեր քաղաքականության բոլոր բնագավառների վրա»,- նշել Է ԵԿԲ-ի ղեկավար Քրիստին Լագարդը: «Կլիմայի փոփոխության կենտրոնն իրենից ներկայացնում Է կառույց, որը մեզ անհրաժեշտ Է, որպեսզի շտապ եւ վճռականորեն զբաղվենք այդ հիմնախնդրով»,- հավելել Է նա:

Նոր ստորաբաժանումն, ինչպես նշված Է մամուլի տեղեկագրում, կձեւավորի եւ կուղարկի ԵԿԲ-ի կլիմայական ծանուցումը՝ հենվելով փորձագետների փորձի վրա, որոնք արդեն զբաղվում են կլիմայի փոփոխման հետ կապված հարցերով: Սպասվում Է, որ կենտրոնը կունենա մոտավորապես 10 աշխատակից, որոնք համատեղ աշխատում են բանկի մյուս ծառայողների հետ: Այն կենթարկվի ԵԿԲ-ի ղեկավարին, որը տնօրինում Է կլիմայի փոփոխման եւ կայուն ֆինանսավորման բնագավառում կարգավորիչի գործունեությունը:

Ենթադրվում Է, որ նոր կառույցն աշխատանքը կսկսի 2021 թվականի սկզբին: Այդ կարգի կենտրոնի ստեղծման որոշումը, ինչպես հաղորդվում Է մամուլի տեղեկագրում, «արտացոլում Է կլիմայի փոփոխման աճող նշանակությունը տնտեսության եւ ԵկԲ-ի քաղաքականության համար, ինչպես նաեւ ավելի կառուցվածքավորված մոտեցման անհրաժեշտությունը ռազմավարական պլանավորման եւ համակարգման նկատմամբ»: Իր հերթին, իտալացի տնտեսագետ, Եվրոպայի կենտրոնական բանկի գործադիր կոմիտեի անդամ Ֆաբիո Պանետան, ինչպես գրում Է Reuters գործակալությունը, նշել Է, որ ԵԿԲ-ն պետք Է հաշվի առնի կլիմայի փոփոխման հետեւանքներն իր տնտեսական վերլուծության եւ քաղաքականության իրագործման մեջ: «Կատարելով ֆինանսական ռրիսկերի սեփական վերլուծությունը, որոնք առաջանում են կլիմայի փոոխություններից՝ խստ մեթոդաբանությունների հիման վրա, ԵԿԲ-ն կարող Է իր ավանդը ներդնել դրանց ստույգ գնահակման հարցում»,- եզրափակել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]