Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վրաստանում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ. հարուցվել է քրեական գործ

Վրաստանում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների 
ուղղությամբ. հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում հունվարի 25-ին կեսգիշերն անց, անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Դեսպանությունը նշում է, որ այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն:

«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` հայկական բեռնատարների վրա գրոհել են ադրբեջանցիները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]