Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Մարտ

 ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիեի նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

 ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիեի նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 27-ին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին այդ մասին հայտնել Է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը:

«Ռազմական կոմիտեն՝ ՆԱՏՕ-ի բարձրագույն զինվորական մարմինը, 2021 թվականին իր առաջին նիստը կանցկացնի հունվարի 27-ին պաշտպանության շտաբների պետերի նստաշրջանում»,- ասված Է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Հանդիպման նախագահ կլինի Ռազմական կոմիտեի ղեկավար Սթյուարտ Փիչը, նշված Է այնտեղ: Փաստաթղթում պարզաբանվում Է, որ «դաշնակիցների գլխավոր հրամանատարները կքննարկեն ՆԱՏՕ-ի գործողությունները, առաքելությունները եւ գործունեությունը, ինչպես նաեւ կհանդիպեն իրենց գործընկերների հետ «Վճռական օգնություն», «ՆԱՏՕ-ի առաքելությունն Իրաքում» եւ «Կոսովոյի ուժերը» գործողությունների շրջանակներում:

«Նրանք կքննարկեն առաջընթացը Եվրատլանտյան տարածաշրջանի կասեցման եւ պաշտպանության հայեցակարգի համաձայնեցման գործում, ինչպես նաեւ կավարտեն ՆԱՏՕ-ի ռազմական անկյունաքարի հայեցակարգի շուրջն իրենց հանձնարարականները: Այնուհետեւ խումբը կքննարկի ընթացիկ եւ ապագա սպառնալիքներն այն դասերի քննարկման հետ համատեղ, որոնք քաղվել են COVID-19-ի համավարակից»,- ասված Է այնտեղ:

ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն հավաքվում Է տարեկան երկու անգամ Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում պաշտպանության շտաբների պետերի մակարդակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ