Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քաբուլում պայթեցրել են Իտալիայի դեսպանության ավտոմեքենան. Tolo News

Քաբուլում պայթեցրել են Իտալիայի դեսպանության ավտոմեքենան. Tolo News

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 25-ին Քաբուլում հպայթեցրել են Իտալիայի դեսպանության զրահապատ ավտոմեքենան: Ինչպես հայտնել Է Աֆղանստանի Tolo News հեռուստաալիքը, վիրավորվել Է մեկ մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իտալիայի դեսպանության ավտոմեքենան եղել Է ինքնաշեն պայթուցիկ սարքի (միջոցով կատարված ահաբեկչական գործողության) թիրախը, մեջբերում Է հեռուստաալիքն անվտանգության ծառայություններում իր աղբյուրի խոսքը:- մեկ մարդ թեթեւ վիրավորվել Է»: Աղբյուրի տվյալներով՝ խոսքը վերաբերում Է այն ավտոմոբիլին, որով Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչություն են բերվում տեղացի աշխատակիցները: Առայժմ ոչ ոք չի ստանցնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Tolo News-ը բերում Է սեփական հաշվարկների տվյալները, որոնց համաձայն վերջին 100 օրում Քաբուլում տեղի Է ունեցել 177 պատահար անվտանգության ոլորտում, ներառյալ ինքնաշեն սարքերի պայթյունները: Դրանց հետեւանքով 177 մարդ զոհվել եւ 360-ը վիրավորվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]