Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մարտ

Մարզավիճակի տեսանկյունից միայն 80-85 տոկսով են պատրաստ. Ներսիսյան

Մարզավիճակի տեսանկյունից միայն 80-85 տոկսով են պատրաստ. Ներսիսյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները նախապատրաստվում են հունվարի վերջին նախատեսված երկրի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:«Չեմ կարող ասել, որ գերազանց մարզավիճակում են, առաջիկա Հայաստանի առաջնությունում ամեն ինչ կերևա: Մարզավիճակի տեսանկյունից միայն 80-85 տոկսով են պատրաստ: Մենք մինչև Եվրոպայի առաջնությունը ժամանակ ունենք մոտ 2 ամիս լավ նախապատրաստվելու համար»,-ասաց նա:

Հունվարի 31-ին կայնաալիք Հայաստանի առաջնության կմասնակցեն մոտ 30-35 ծանրորդ Երևանից և մարզերից:

Ապրիլինի նախատեսված Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կունենա մոտ 4-5 մարզիկ, իսկ Տոկիոյում կայանալիք 32-րդ Օլիմպիական խաղերում կլինի միայն մեկ մասնակից:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ