Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

5,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայում

5,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 25-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Պապուա Նոր Գվինեայում՝ Նոր Բրիտանիա կղզում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանականան ծառայությունը:

Ծառայության տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է Կոկոպո քաղաքից 23 կիլոմտեր դեպի հարավ - արեւմուտք, քաղաք, որի բնակչությունն ավելի քան 26 հազար Է: Օջախն ընկած Է եղել 99 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Պապուա Նոր Գվինեա պետությունը գտնվում Է այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան հրե օղակի գոտում, որը կազմվում Է սեյսմիկ ակտիվ գոտիների եւ հրբաբուխների, այդ թվում ստորջրյա հրաբուխների շղթայով, որոնք ձգվում են 40 հազար կիլոմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]