Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոտ օրերս Էջմիածնի ակադեմիան կունենա տեխնիկական տնօրեն արտասահմանից. Արթուր Սահակյան

Մոտ օրերս Էջմիածնի ակադեմիան կունենա տեխնիկական տնօրեն արտասահմանից. Արթուր Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիան, որն այժմ բարձակալությամբ «Նոա» ֆուտբոլային ակումբի ենթակայության տակ է, մարզադաշտին կից տրիբունա կունենա և երեկոյան լուսավորվածություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին և ակումբի առաջիկա պլաններից խոսեց «Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը:

«Որոշ ժամանակ «Նոա»-ն առանց մարզիչ էր մնացել: Ունեինք շատ քիչ ժամանակ մարզիչների փնտրտուքի հարցում: Կային ոչ քիչ թվով մարզիչներ, որոնց հետ բանակցություններ վարել ենք: Մեզ համար այդ պահին առաջնահերթը Դմիտրի Գունկոն էր, ում հետ կապվեցինք հենց սկզբում, բայց մի քիչ երկար ձգվեցին բանակցությունները: Գունկոն լավ աշխատանք է տանում երիտասարդ ֆուտբոլիստների հետ, իսկ մեր թիմում տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ կան:  Իհարկե, մարզչական շտաբից սպասումներ շատ մեծ են»,-ասաց Սահակյանը:

Անդրադառնալով մրցաշրջանի երկրորդ հատվածին Սահակյանը, շեշտեց, որ թիմը լուրջ մարտահրավերներ ունի իր առաջ. «Ձգտելու ենք ամեն խաղին առավելագույնն  անել` հաղթել բոլոր հանդիպումներում»,-ասաց նա:

Նախորդ տարվա ավարտին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 5 տարվա վարձակալության սկզբունքով «Նոա»-ին տրամադրվեց Էջմիածնի ակադեմիան: Սահակյանի խոսքով` այժմ ակադեմիան իր բնականոն հունով շարունակում է իր աշխատանքը:

«Մոտ օրերս Էջմիածնի ակադեմիան կունենա տեխնիկական տնօրեն արտասահմանից: Երբ նա ժամանի Հայաստան ամեն ինչ տեսնելուց հետո կկազմենք նաև ակադեմիայի զարգացման և աշխատանքի մոդելը: Իսկ ենթակառուցվածքների առումով փետրվարից, երբ եղանակային պայմանները թույլ տան, կսկսվեն շինարարական աշխատանքները»,-առանձնացրեց նա:

Էջմիածնի ակադեմիայում առաջիկա 5 տարվա համար պլանավորվում է տրիբունայի կառուցում, ինչպես նաև մարզադաշտ, որը կունենա առաջնությունը հյուրընկալելու համար անհրաժեշտ որակավորում: «Պլաններում կա նաև լուսավորություն ունենալ մարզադաշտում, քանի որ մարզումները կարող ենք նաև երեկոյան անցկացնել»,-մեջբերեց նա:

«Նոա»-ն մինչ Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածի մեկնարկը պլանավորում է նոր համալրումներ: Թիմն այժմ նախապատրաստվում է արտասահմանյան հավաքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]