1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆիլհարմոնիկ նվագախումբը տեսագրում է Բեթհովենի սիմֆոնիաները Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմի օգնությամբ

Ֆիլհարմոնիկ նվագախումբը տեսագրում է Բեթհովենի սիմֆոնիաները Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմի օգնությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենախոշոր և հայտնի մշակութային հաստատություններից մեկի՝ ռուսական Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևի համաձայնությամբ, Հայաստանում տեսագրում և ձայնագրում է Բեթհովենի սիմֆոնիաները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվագախումբն իր «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում այս օրերին գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ձայնագրության համար կատարում է հանճարեղ կոմպոզիտորի թիվ 1, թիվ 2 և թիվ 5 սիմֆոնիաները՝ 9 պլանավորվածից։ Ձայնագրման և տեսագրման աշխատանքներն իրականացվում են Արամ Խաչատրյան համերգասրահում։

14-հոգանոց անձնակազմը՝ Մարիինյան թատրոնի լավագույն մասնագետներ, իրենց հետ բերել են բարձրորակ ու գերժամանակակից տեսանկարահանող և ձայնագրող տեխնիկա՝ այդ թվում՝ 2 PTS սարք, ինչպես նաև ժամանել է 5 օպերատոր, որոնք նկարահանումներն իրականացնում են 10 դիրքից, որպեսզի արդյունքում ստեղծվի բարձրակարգ ձայն ու պատկեր։ Տեսագրությունը կտարածվի միջազգային հարթակներում՝ լավագույնս ներկայացնելով հայաստանյան կատարողական արվեստը։ Ի դեպ, հենց այս մասնագետներն են ստեղծում հանրահայտ Mariinsky TV-ի ամբողջ արտադրանքը։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը համաձայնել և Հայաստան է ուղարկել նման բարձրակարգ մասնագետների՝ «Գրեմիի» առաջադրված ձայնային ռեժիսոր Իլյա Պետրովի, բեմադրող ռեժիսոր Դմիտրի Կազակովի և գլխավոր օպերատոր Արսենի Նիկոլաևի ղեկավարությամբ։ Սանկտ Պետերբուրգից ժամանած մասնագետները բարձր են գնահատել նվագախմբի կատարողական մակարդակը և մաեստրո Թոփչյանի վարպետությունն ու նվիրվածությունը, ձայնի և լույսի տեղի մասնագետների հմտությունները և դահլիճի անձնակազմի պատրաստակամությունը: Շուտով հանրությունը հնարավորություն կունենա տեսնել և լսել արդյունքը: Մենք կունենանք բարձրորակ արտադրանք, որը պետք է տարածենք տարբեր եղանակներով»,-նշում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը, որն էլ հենց կազմակերպել է Մարիինյան թատրոնի թիմի այցը Հայաստան։

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը կազմակերպում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնը հարգանքի տուրք է հանճարեղ կոմպոզիտորի ժառանգությանը, որը կերտվել է խավարի դեմ իր հավերժական պայքարի համատեքստում: Փառատոնի շրջանակում արդեն իսկ տեղի են ունեցել երկու սիմֆոնիկ և երկու կամերային համերգներ։ 2021 թվականի ընթացքում սպասվում են մի շարք բեթհովենյան համերգներ: Հիշեցնենք, որ ՀԱՖՆ-ը նախատեսում է 2021 թվականին ավարտել Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաների ձայնագրությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]