Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Մարտ

4,0 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Կամչատկայում

4,0 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Կամչատկայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կամչատկայի երկրամասի Միլկովոյի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում:

«Երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով լույս հունվարի 25-ի գիշերը: Նրա Էպիկենտրոնը գտնվել Է Էսսո գյուղից 119 կիլոմետր հեռավորությամբ՝ 12 կիլոմետր խորության վրա»,-ասվում Է հրապարակման մեջ: Արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասային գլխավոր վարչության տվյալներով՝ երկրամասի բնակավայրերում երկրաշարժը չի զգացվել: Զոհեր եւ ավերածություններ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ