Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Մարտ

«Բարսելոնա»-ն առանց Մեսի հաղթեց 20-րդ տուրում

«Բարսելոնա»-ն առանց Մեսի հաղթեց 20-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալվել էր «Էլչե»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կատալոնական թիմը հանդիպման հաշիվը բացեց խաղի 39-րդ րոպեին` աչքի ընկավ Դե Յոնգը: Վերջինիս փոխանցումից հետո էլ 89-րդ րոպեին Ռիկարդ Պուչինը խփեց նաև «կապտանռնագույնների» երկրորդ գնդակը: «Բարսելոնա»-ի կազմից բացակում էր Լիոնել Մեսին, ով որակազրկված է երկու խաղով:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 37 միավոր: 44 միավորով առաջատարը Մադրիդի «Ատլետիկո»-ն է:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ