Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 17:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտի` Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում և Բարձրունի, Սերս, Արփի գյուղերում՝ 3-4 բալ, Գետափ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Գորայք գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]