Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիայում հայտնաբերվել է Covid-ի՝ Բրազիլիայում հայտնաբերված շտամով վարակման դեպք

Գերմանիայում հայտնաբերվել է Covid-ի՝ Բրազիլիայում հայտնաբերված շտամով 
վարակման դեպք

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում հայտնաբերել է կորոնավիրուսի նոր՝ Բրազիլիայում հայտնաբերված տարբերակի առաջին դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, այս մասին հայտնել են Հեսսեն նահանգի առողջապահության ոլորտի պաշտոնյաները:

Վարակված անձը վերջերս է վերադարձել Բրազիլիա կատարած ուղևորությունից: Հեսսեն նահանգի սոցիալական հարցերի նախարար Քայ Քլոզեն լրագրողներին հայտնել է, որ հինգշաբթի օրը լաբորատոր հետազոտությունները հաստատել են, որ այդ անձի  մոտ առկա է կորոնավիրուսի նոր շտամը:

Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտի փորձագետները ասում են, որ բրազիլական մուտացիան նման է հարավաֆրիկյան նոր տարբերակին, որը, հավանաբար, ավելի վարակիչ է, քան վիրուսի արդեն հայտնի շտամը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]