Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դոնալդ Թրամփի շտաբը գումար է վճարել Կապիտոլիումի առջև բողոքի ակցիայի կազմակերպիչներին. Bloomberg

Դոնալդ Թրամփի շտաբը գումար է վճարել Կապիտոլիումի առջև բողոքի ակցիայի  
կազմակերպիչներին. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը գումար է վճարել մասնավոր անձանց և կազմակերպություններին, որոնք հունվարի 6-ին բողոքի ակցիաներ էին կազմակերպել Կապիտոլիումի առջև: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Bloomberg լրատվական գործակալությանը հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը ավելի քան 2,7 մլն դոլար է վճարել անհատներին ու կազմակերպություններին բողոքի ակցիաների կազմակերպման համար, ինչը հետագայում հանգեցրել էր բախումների Կապիտոլիումում:

Սպիտակ տան վարչակազմի նախկին ղեկավար Միք Մալվեյնիի զարմուհին ՝ Մեգգի Մալվեյնին, նրանցից մեկն է, ով նոյեմբերի 23-ից 138 դոլար է ստացել Թրամփի վարչակազմից:

Event Strategy ընկերությունը դարձել է Թրամփի շտաբի խոշորագույն գումար ստացողներից մեկը ՝ 1,7 մլն դոլար եւ, ըստ հաշվետվությունների, ընկերության ղեկավարներ Ջասթին Քեփորալը և Թիմ Օուենսը հունվարի 6-ին բողոքի ակցիաների գլխավոր գործող անձանցից էին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]