Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստեփանակերտի քաղաքապետարանը ձնամաքրման աշխատանքներում ակնկալում է քաղաքացիների աջակցությունը

Ստեփանակերտի քաղաքապետարանը ձնամաքրման աշխատանքներում ակնկալում է 
քաղաքացիների աջակցությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ տեղացած առատ ձյան հետևանքում մի շարք խնդիրներ են առաջացել քաղաքացիների համար: Նշվում է, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը ենթակա համապատասխան ստորաբաժանումներով լծված է այդ դժվարությունները ժամ առաջ չեզոքացնելու գործին: Ձնամաքրման մեքենաները շրջում են փողոցներով և անցանելի դարձնում ճանապարհները երթևեկության համար:

«Մայթերի մաքրմանը հիմնականում մասնակցում են մարդկային աշխատուժը, բայց աշխատանքները ժամանակին և պատշաճ իրականացնելուն մի շարք հանգամանքներ են խոչընդոտում:  Վերջին մեկ ամսում քաղաքում երթևեկող փոխադրամիջոցների թիվը զգալիորեն մեծացել է, ինչը բացասաբար է ազդում մերկասառույցի կանխարգելման աշխատանքներին: Աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով քաղաքի տարբեր վայրերում հերթեր են գոյանում, և որոշակի տարածքներում գրեթե անհնար են դառնում ձնամաքրման աշխատանքները:  Պատերազմից հետո աշխատուժի պակաս է զգացվում: Առկա մարդկային ռեսուրսները բավարար չեն հրատապ խնդիրներին լուծում տալու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է Ստեփանակերտի քաղաքապետարանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրությունում:                         

Նշվում է, որ տեխնիկական միավորների մի մասը պատերազմի հետևանքով կամ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, կամ էլ գտնվում է անսարք վիճակում: Արդյունքում մեքենատրակտորային լրակազմը լրջորեն համալրելու կարիք ունի:

«Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունը ու ակնկալում նրանց աջակցությունը վերը թվարկված խնդիրների կարգավորման հարցում. ով ինչով կարող է: Մենք շարունակում ենք աշխատանքները՝ ունեցած հնարավորությունները առավելագույնս օգտագործելով»,-ասված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]