Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկում են համակարգային խնդիրները

ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկում են 
համակարգային խնդիրները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ից եռօրյա այցով Արցախ մեկնած բժիշկների խումբն ունի իր ներուժը բարձր արդյունավետությամբ ներդնելու պատրաստակամություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը  Արցախ ժամանած բժիշկների խմբի և նախարարության ու Ստեփանակերտում գործող բուժհիմնարկների պատասխանատուների հանդիպմանը:

Նախարար Միքայել Հայրիյանը նշել է, որ հանդիպումները շարունակվելու են ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում գործող բուժհիմնարկներում՝ բոլորին ընձեռելով համակարգում առկա խնդիրները հաղթահարելու սեփական տեսակետներն ու առաջարկությունները ներկայացնելու հնարավորություն:

Հյուրընկալված բժիշկների խմբի պատասխանատու Արամայիս Գալումյանն իր հերթին նշել է, որ Արցախ եկել են փոքր խմբով, նեղ մասնագետներով, բայց նրանք բոլորն էլ հիանալի մասնագետներ են։

«Նպատակը՝ տեղի գործընկերների հետ միասին համակարգում եղած խնդիրները վեր հանելն ու դրանց հրատապ լուծում տալն է։ Թեև ներկա այցը կատարվել է նեղ խմբով, սակայն այն այսպես ասած հետախուզական բնույթ ունի և առաջիկայում ընդլայնված կազմով հանդիպումները լինելու են մեր գործնական առօրյայի անբաժանելի մասը»,-նշել է նա:

Օրվա վերջին հյուրընկալված բժիշկները նախարարի ուղեկցությամբ այցելել են ԱՀ ԱՆ «Արևիկ» մանկական բուժմիավորում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]