Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 198 նոր դեպք, առողջացել է 276 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 198 նոր դեպք, առողջացել է 276 մարդ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165 հազար 909 դեպք, որոնցից 154 հազար 535-ն` առողջացած, 3034-ը` մահվան ելքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 7 հազար 593 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 634 հազար 812 թեստավորում:

Հունվարի 22-ին կատարվել է 2 հազար 166 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 198 նոր դեպք: Առկա է 276 առողջացած, գրանցվել է 4 մահվան դեպք:

Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 747 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]