Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանում ձեւավորվում է ներքին գործերի նախարարություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանում ձեւավորվում է ներքին 
գործերի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «2020 թվականին կառավարությունը հաստատեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։ Այն նպատակաուղղված է ոստիկանների կողմից մասնագիտական խնդիրների կատարման որակի եւ արդյունավետության բարձրացմանը: Դրա համատեքստում արդեն սկսվել են պարեկային նոր ոստիկանության ձեւավորման աշխատանքները, որի շրջանակներում օրենքով սահմանված ընթացակարգով ընտրվելու են բարձր մասնագիտական որակներով պարեկներ, որոնք ստանալու են բարձր աշխատավարձեր: Բարեփոխումների առանցքային փուլերից է ներքին գործերի նախարարության կազմավորումը: Այդ խնդիրը լուծելու համար Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ներքին գործերի նախարարության կազմավորման վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթ, որով նախատեսվում են լրացումներ եւ փոփոխություններ կատարել միանգամից 22 օրենքում»:

                                   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]