1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1923 թ. հունվարի 23-ին ծնվել է Կարպ Խաչվանքյանը՝ հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1957): Հատկապես հայտնի է կատակերգական ժանրում խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է եւ՛ կատակերգական, եւ՛ երաժշտական կերպարներ։

-1903 թ. հունվարի 23-ին ծնվել է Իվան Գալամյանը՝ հայ նշանավոր ջութակահար (մահ.՝ 1981 թ.):

-1963 թ. հունվարի 23-ին ծնվել է Ժոզե Մոուրինյոն` պորտուգալացի ճանաչված ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ:

-1996 թ. հունվարի 23-ին սկսեց հեռարձակվել «ԱՐ» հեռուստաալիքը՝ առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկը:

-2012 թ. հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ ընդունեց:

-1556 թ. հունվարի 23-ին Չինաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի հետեւանքով մահացավ մոտ 830 000 մարդ, այն պատմության մեջ ամենաշատ զոհերով երկրաշարժն է:

-1783 թ. հունվարի 23-ին ծնվել է Ստենդալը՝ ֆրանսիացի նշանավոր գրող, ֆրանսիական ռեալիստական վեպի հիմնադիրներից մեկը (մահ.՝ 1842 թ.):

-1831 թ. հունվարի 23-ին Բելգիան ընդունեց իր պետական դրոշը:

-1897 թ. հունվարի 23-ին ծնվել է Արաբ Շամիլովը՝ հայաստանցի քուրդ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ստեղծագործել է քրդերեն եւ հայերեն (մահ.՝ 1978 թ.):

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]