1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արա Այվազյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Արա Այվազյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ծինանդալում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,- գրել է Նաղդալյանը:

Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը իր հերթին հայտնել է, որ Այվազյանին ընդունել է նրա վրացի գործընկեր, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին։

Նշվում է, որ նրանց ճանաչողական հանդիպումը տեղի է ունեցել Կախեթի մարզի Ցինանդալի գյուղում։

Ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են Վրաստանի և Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները, համագործակցության ընթացիկ օրակարգը և հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]