Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հրշեջները Գյումրու մոտ ավտոմեքենայի հրդեհ են մարել

Հրշեջները Գյումրու մոտ ավտոմեքենայի հրդեհ են մարել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 22-ին, ժամը 15:12-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցից դեպի Առափի գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «Opel Omega» մակնիշի ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։26-ին, մարել՝ 15։38-ին։ Այրվել է շարժիչի հատվածը և կոտրվել դիմապակին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]