Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմին Լաշետը ընտրվել է Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միության նախագահ

Արմին Լաշետը ընտրվել է Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միության 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի նախարար Արմին Լաշետը պաշտոնապես ընտրվել է Գերմանիայում իշխող կոալիցիայի մեջ մտնող Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, հունվարի 15-16-ին տեղի ունեցած համագումարի պատվիրակների քվեարկության վերջնական արդյունքներն ամփոփել են կուսակցության գլխավոր քարտուղար Պաուլ Ցիմիակը եւ Բունդեսթագի անդամ Թոմաս դե Մեզյերը:

Անցած շաբաթ տեղի է ունեցել պատվիրակների օնլայն քվեարկությունը ։ Բոլոր թեկնածուները, ներառյալ պահպանողականների խմբակցության նախկին առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը եւ Բունդեսթագի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռեթգենը, ավելի վաղ հայտարարել էին, որ ճանաչում են քվեարկության արդյունքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]